հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Կաթնառատ-Բլագոդարնոյե ավտոճանապարհին այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Կաթնառատ-Բլագոդարնոյե ավտոճանապարհին այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Մարտի 12-ին, ժամը 16։16-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաթնառատ-Բլագոդարնոյե ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։52-ին, մարվել՝ 18։45-ին։ Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։

 

  • Կիսվել: