հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Կատարի էմիրի դիվանում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը

Կատարի էմիրի դիվանում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը

Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի նստավայրում՝ դիվանում, այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով այդ երկրում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Դիվանի մուտքի առջև նախագահ Սարգսյանին ողջունել է Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության օրհներգերը։ Նախագահ Արմեն Սարգսյանը էմիր Թանիի ուղեկցությամբ կատարել է Պատվո պահակախմբի ստուգայց։

Հայաստանի նախագահը և Կատարի էմիրը ողջունել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամներին։ 

  • Կիսվել: