երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կասկադում Ալեն Սիմոնյանը թքել է իրեն դավաճան անվանած կանադահայի երեսին (լուսանկար)

Կասկադում Ալեն Սիմոնյանը թքել է իրեն դավաճան անվանած կանադահայի երեսին (լուսանկար)

Այսօր քիչ առաջ, Կասկադում մի երիասարդ Ալեն Սիմոնյանին անվանել է դավաճան: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և թքել նրա դեմքին:
 
Այդ երիտասարդը կանադահայ, դաշնակցական Կարեն Մկրտչյանն է, ով նկար է հրապարակել ու գրել. «Իմ երեսը ԱԺ նախագահի կողմից թուք ուտելուց հետո»։
 
Ըստ ականատեսների՝ Կանադայի քաղաքացին վիրավորական արտահայտություն է հնչեցրել Կասկադում զբոսնող ԱԺ նախագահի հասցեին, վերջինս մոտեցել է նրան և ինչ-որ բան ասել։

  • Կիսվել: