Կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին փոխնախարարը նոր պաշտոն է ստացել
հayeli.am-ը գրում է.
«Առողջապահության նախկին փոխնախարար, առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելու համար մեղադրվող Արսեն Դավթյանին, մեր տեղեկություններով, նոր պաշտոն են տվել։ Դավթյանը Հանրապետական հիվանդանոցի տնօրենի խորհրդական է նշանակվել։ Նախկին փոխնախարարի կալանքն ամիսներ առաջ գրավի դիմաց փոխվեց եւ նա ազատ արձակվեց»։