չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Կասեցվել է ստորերկրյա հորի ապօրինի շահագործումը

Կասեցվել է ստորերկրյա հորի ապօրինի շահագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների օգտագործման ու պահպանության վերահսկողության նպատակով դիտարկում են իրականացրել ավազակոպճային խառնուրդի լվացմամբ զբաղվող «Թրիպլ Մայնինգ» ՍՊԸ-ում։

Տեսչական մարմնից հայտնում են, որ պարզվել է, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում Ընկերությունն ավազի լվացման աշխատանքների ընթացքում ապօրինի շահագործում է ստորերկրյա խորքային  հոր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։

Տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է խորքային հորի ապօրինի շահագործումը։

  • Կիսվել: