չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արտակ Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Նորք Մարաշ) և պարզել, որ վերջինս գործում է սանիտարահիգիենիկ խախտումներով:

Մասնավորապես՝

- առաստաղները նախագծված և կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

- աշխատանքային մակերևույթների մի մասը, ներառյալ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները, պատրաստված չեն քայքայամաշման (կոռոզիայի) չենթարկվող նյութերից,

- սարքավորումների մի մասը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, որպեսզի աղտոտման ցանկացած վտանգ հասցվի նվազագույնի։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

  • Կիսվել: