հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կասեցվել է Բերդավանի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է Բերդավանի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել անհատ ձեռնարկատեր Արայիկ Նավասարդյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, գ. Բերդավան):

Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:

Մանավորապես՝ սննդի կառույցների ներքին մակերեսները եղել են քարից, առանց որևէ նյութով երեսպատման, ուստի անհնար է կատարել համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում, արտադրական սենքերի հատակը հարթ չի եղել՝ հատակի մակերեսի մի մասը կիսաքանդ բետոն է, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կանխելու կենդանիների ու միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ: Նաև՝ արտադրամասը չի ունեցել հանդերձարան անձնակազմի համար, իսկ արտադրամասի աշխատակիցը չի ենթարկվել  պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չի ունեցել սանիտարական գրքույկ:

Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: 

  • Կիսվել: