Կառուցում ենք ջրի նախնական կենսաբանական մաքրման կայան Գետառի վրա, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում. Ավինյան
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող գոտու կարգավիճակի տրամադրման գործընթացի շրջանակներում կառուցում ենք ջրի նախնական կենսաբանական մաքրման կայան Գետառի վրա, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում, իսկ Հրազդան գետի վրա սկսել ենք 2 աղբաորսիչ կայանների շինարարական աշխատանքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛Կայանների կառուցման նպատակը կեղտաջրերի և կոշտ կենցաղային աղբի ներթափանցման կանխարգելումն է, ինչը կնպաստի քաղաքում ջրային մակերեսների` Գետառի, Հրազդան գետի, ինչպես նաև Երևանյան լճի առողջացմանը՛՛,-նշել է նա: