երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կարող եմ վստահեցնել, որ մեր հայրենակիցներից ոչ մեկն անօթևան չի մնա. Սանոսյան

Կարող եմ վստահեցնել, որ մեր հայրենակիցներից ոչ մեկն անօթևան չի մնա. Սանոսյան

Մենք 20 հազարից ավելի բռնի տեղահանվածներ ունենք, որոնք արդեն Հայաստանի տարածքում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Երբ սկսվեց պրոցեսը, նախ սկսել ենք Սյունիքում տեղակայել մեր հայրենակիցներին, հետո Վայոց ձորում, հիմա բավական ակտիվ մեր հայրենակիցները տեղակայվում են Գեղարքունիքի մարզում, Կոտայքում, Տավուշում, Արմավիրում ու Արարատում: Մենք հանրապետության համայնքներում առանձնացրել ենք աշխատանքային խմբեր, կան պատասխանատուներ, հրապարակել ենք նրանց կոնտակտային տվյալները, որպեսզի մեր այն հայրենակիցները, որոնք պատշաճ հաշվառում չեն անցել, կամ չեն ցանկացել Գորիսում կամ Վայքում հաշվառվել, կարողաանան մոտենալ տվյալ համայնքներ, այնտեղ հաշվառում կանցկացվի, որ պետական աջակցության ծրագրերից օգտվեն, մենք էլ իմանանք նրանց վայրը, կարքիները եւ այլն՛՛:

Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ պլան ունի պետությունը, երբ բոլոր հյուրանոցները, հյուրատներն արդեն զբաղված լինեն:

Ի պատասխան՝ Սանոսյանը նշել է. ՛՛Մենք հիմա հավաքագրում ենք ենթադրյալ այն բնակարանները, որոնք կարող են վարձով տրվել, նաեւ այն բնակարանները, որոնք հիմա զբաղեցված չեն, եւ կարելի է սեփականատիրոջ համաձայնությամբ այնտեղ բնակեցնել: Սա շարունակական պրոցես է: Կարող եմ վստահեցնել, որ մեր հայրենակիցներից ոչ մեկը անօթեւան չի մնա՛՛:

  • Կիսվել: