շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
«Կարող ա ադրբեջանցին մեզ հանձվե՞լ է, կամ մոլորվե՞լ է, կամ գերի ենք վերցրե՞լ». Ալեն Սիմոնյան

«Կարող ա ադրբեջանցին մեզ հանձվե՞լ է, կամ մոլորվե՞լ է, կամ գերի ենք վերցրե՞լ». Ալեն Սիմոնյան

Ծանո՞թ եք անհետացած ադրբեջանցի զինվորի հետ. Կարող ա ադրբեջանցին մեզ հանձվե՞լ ա, կամ մոլորվե՞լ ա, կամ գերի ենք վերցրե՞լ, ի՞նչ գիտեք: Այսպես այսօր ԱԺ-ում Ալեն Սիմոնյանը պատասխանեց լրագրողի հարցին, թե արդյո՞ք ճիշտ են շրջանառվող խոսակցությունները, թե ադրբեջանցի դիվերսանտ է անցել Հայաստանի տարածք:

«Դա պաշտոնապես ասելը կամ  չասելը իմ ասելիքը չի: Լավ ենք չէ՞ սովորել, երբ երկիրն ավերվում է, բայց պետությունն էնքան բաց ու թափանցիկ է աշխատում, որ ես պիտի գամ ձեզ ասեմ՝ գիտե՞ք՝ ադրբեջանցի դիվերսանտը եկել ա: Պետական գաղտնիք գոյություն չունի՞»,-հավելեց Ալեն Սիմոնյանը:

  • Կիսվել: