ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կարո Փայլանը կարող է զրկվել անձեռնմխելիությունից

Կարո Փայլանը կարող է զրկվել անձեռնմխելիությունից

Թուրքիան 82 մարդու ձերբակալման օրդեր է ստորագրել, որը վերաբերում է նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամներին՝ կապված 2014-ին Սիրիայի Քոբանի քաղաքի վրա զինված հարձակումների դեմ բողոքի զանգվածային ցույցերի գործի հետ: Այս մասին տեղեկացնում է Massispost.com կայքը:

Անկարայի դատախազությունն այժմ գործընթաց է սկսել Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ևս յոթ անդամի, այդ թվում՝ հայազգի օրենսդիր Կարո Փայլանի դեմ, ինչի հետևանքով նրանք կարող են զրկվել անձեռնմխելիությունից՝ ստեղծելով մեղադրանք առաջադրելու հնարավորություն:

«Դատախազության օրդերը ստանալուց հետո մեր ընկերները բերման են ենթարկվել: Օրդերով վերջ է դրվում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը», իսկ այդ կուսակցությունն ազատության հույսն է»,- հայտնել է Կարո Փայլանը:

Եվրախորհրդարանի սոցիալիստ ու դեմոկրատ օրենսդիրների խումբը հանդես է եկել Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» դեմ ճնշումները դատապարտող հայտարարությամբ:

  • Կիսվել: