երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Կարմրուկով կարող է հիվանդանալ ցանկացած անձ, որը չի պատվաստվել կամ նախկինում չի հիվանդացել

Կարմրուկով կարող է հիվանդանալ ցանկացած անձ, որը չի պատվաստվել կամ նախկինում չի հիվանդացել

Առողջապահության նախարարությունից ևս մեկ անգամ զգուշացնում են՝ կարմրուկով հիվանդի հետ շփված 10 անձից 9-ը (ովքեր չեն պատվաստվել կամ նախկինում հիվանդացել) հիվանդանում են:

Կարմրուկը պատվաստումներով կանխարգելվող հիվանդություն է: Հիվանդության դեմ պատվաստանյութերն անվտանգ են, արդյունավետ և հասանելի ավելի քան 50 տարի:

Մեկ տարեկանում և 4-6 տարեկանում կարմրուկի դեմ 2 դեղաչափով պատվաստումը պաշտպանում է կարմրուկից և դրա բարդություններից:

  • Կիսվել: