ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են սպա Գուրգեն Ալավերդյանին

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են սպա Գուրգեն Ալավերդյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին: Միջազգային կառույցի Երևանի գրասենյակից հաստատում են, որ այցը եղել է օգոստոսի ընթացքում և սեպտեմբերին:

«Լուրերի» հետ զրույցում Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հաստատել է, որ այցելել են նաև Գուրգեն Ալավերդյանին:

Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանն օգոստոսի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, շփոթվել և մոլորվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով՝ մարտական հենակետը ստուգելիս: Ադրբեջանը հայ սպային ներկայացրեց որպես դիվերսանտ:

  • Կիսվել: