չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
«Կառմել» ընկերությունն արտանություն ստացավ. Արտադրանքի 90 տոկոսը կարտահանվի

«Կառմել» ընկերությունն արտանություն ստացավ. Արտադրանքի 90 տոկոսը կարտահանվի

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 21-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԿԱՌՄԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ  «ԿԱՌՄԵԼ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ընդեղենի, ինչպես նաև չորացրած բանջարեղենի, մրգերի  և համեմունքների արտադրության համար։ Արտադրանքի 90 տոկոսը նախատեսվում է արտահանել։

Արտադրությունն իրականացվելու է Երևանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1.2 մլրդ դրամի ներդրում արտադրական տարածքների ձեռքբերման և 81 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 215 նոր աշխատատեղ՝ մինչև 500 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 81 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնություն

  • Կիսվել: