Կարևոր տեղեկատվություն՝ ֆինանսապես դժվար կացության մեջ գտնվող, ազգությամբ եզդի ուսանողների համար
ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հայտնել է, որ բարձր առաջադիմություն ունեցող, ֆինանսապես դժվար կացության մեջ գտնվող, ազգությամբ եզդի ուսանող(ուհի)ները մինչև սեպտեմբերի 15-ը կարող են իրեն դիմել իրենց ուսման վարձի փոխհատուցման համար։
Այս մասին նա գրել է սոցկայքի իր էջում։



