շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարևոր լուր․ ՀՀ ՆԳՆ-ն ապակիների լուսաթափանցելիությունը ստուգող նոր սարքեր են ձեռք բերվել

Կարևոր լուր․ ՀՀ ՆԳՆ-ն ապակիների լուսաթափանցելիությունը ստուգող նոր սարքեր են ձեռք բերվել

Կարևոր լուր ճանապարհային անվտանգության ապահովման տեսանկյունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը ստուգող նոր սարքեր են ձեռք բերվել ՆԳՆ կողմից, որոնք գտնվում են ստուգաչափման գործընթացում։

Հիշեցնեմ, որ մեր օրենսդրությամբ կարգավորվում է ոչ միայն դիմապակու լուսաթափանցելիությունը, այլև դիմացի կողային ապակիներինը նույնպես, ինչպես աշխարհի շատ երկրներում։

Վարորդի և դիմացի ուղևորի դռների ապակիները պետք է ունենան առնվազն 70% լուսաթափանցելիություն, հետևաբար վարորդները պետք է համապատասխանեցնեն իրենց մեքենաները այս պահանջներին, որպեսզի վարչական պատասխանատվության չենթարկվեն»։

  • Կիսվել: