շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կառավարությունը սահմանափակեց gov.am և govtravel.am կայքերից տեղեկատվություն ստանալու հնարավորությունը

Կառավարությունը սահմանափակեց gov.am և govtravel.am կայքերից տեղեկատվություն ստանալու հնարավորությունը

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ որով սահմանափակեց gov.am և govtravel.am կայքերից բաց տեղեկատվություն ստանալու հնարավորությունը։

Որոշումը հիմնավորվում է անվտանգային խնդիրներով:

«Ուսումնասիրող կողմերը եկել են այն մասնագիտական եզրակացության, որ ռազմավարական նշանակության և կարևորության պետական տեղեկատվություն է տեղադրվում կայքերում պարզ հասանելիությամբ և երրորդ կողմի երկրների կամ կազմակերպությունների կողմից այն կարող է օգտագործվել տարբեր տնտեսական, քաղաքական և այլ վերլուծություններում՝ ի վնաս ՀՀ պետական շահի: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացրել է e-gov.am և govtravel.am կայքերի սպասարկման կարգերը հաստատող իրավական ակտերի համապատասխան փոփոխություններ, մասնավորապես՝ այդ իրավական ակտերի հիման վրա հրապարակված տեղեկատվության ծավալից ընտրվել է այն անհրաժեշտ նվազագույնը, որպեսզի հնարավորինս չխախտվի պետական կառավարման համակարգի գործունեության հրապարակայնությունը և բացառվի ռիսկային, զգայուն տեղեկատվության ուղիղ հասանելիությունը»:

Համապատասխան տեղեկությունների ստացումը կիրականացվի հարցման եղանակով։

  • Կիսվել: