շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Կառավարությունը հավանություն տվեց Գյումրու և ՎԶԵԲ-ի միջև դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրման առաջարկությանը

Կառավարությունը հավանություն տվեց Գյումրու և ՎԶԵԲ-ի միջև դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրման առաջարկությանը

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության, Գյումրիի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» և «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Գ» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով սահմանված «Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվում է 2,65 մլն եվրո դրամաշնորհային միջոցների ներգրավում ծրագրի համաֆինանսավորման նպատակով: «Տրանշ Գ» դրամաշնորհային համաձայնագրով էլ նախատեսվում է 2 մլն եվրոյի դրամաշնորհային միջոցների ներգրավում:

Ծրագրի նպատակն է աջակցել Գյումրիում հիմնական Ճանապարհների վերակառուցում և հանրային լուսավորության արդիականացման գործընթացներում, մասնավորապես, ճանապարհածածկույթի և մայթերի նորոգում, ինչպես նաև ջրահեռացման ենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում: 

Դրամաշնորհային միջոցներն ուղղվելու են ընտրված ճանապարհների վերակառուցմանը, ներառյալ` մայթերի և ջրահեռացման ցանցերի բարելավմանը, ճանապարհային անվտանգության աշխատանքների իրականացմանը, լուսադիոդային (LED) լուսատուների և փողոցային լուսավորության այլ սարքավորումներi տեղադրմանը:

 

  • Կիսվել: