երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կառավարությունը 8 բնակելի տարածքներ նվիրեց 7 ընտանիքների. Հայտնի են հասցեները

Կառավարությունը 8 բնակելի տարածքներ նվիրեց 7 ընտանիքների. Հայտնի են հասցեները

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 27-ի նիստում բնակելի տարածքներ նվիրելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտե են մուտքագրվել տեղաբնակ քաղաքացիների դիմումներ՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու խնդրանքով:

Կոմիտեն նախապատրաստել է 8 բնակելի տարածքների բնակիչների՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

Նախագծի ցանկում ընդգրկվել են Կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝քաղաք Երևան, Շիրակի 2/32, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 և Բյուրեղավան քաղաքի, Օղակաձև փողոցի 51, Լոռու մարզպետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված՝ Լոռու մարզ, Ախթալա համայնք, գյուղ Ճոճկան, 6-րդ փողոց, 39 շենքի, ինչպես նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված՝ Արագածոտնի մարզ, Հակո գյուղ, 6-րդ փողոց, 38հասցեների թվով 8 բնակելի տարածքներ:

Ընդհանուր հաշվով նախագծով առաջարկվում է նվիրատվության ներկայացնել 8 բնակելի տարածքներ, 7 ընտանիքներ (19անձիք):

  • Կիսվել: