Կառավարությունում լսել են բողոքի ակցիայի մասնակիցներին
Հանդիպեցինք կառավարության դիմումների և բողոքների ընդունման բաժնի պետի հետ, պայմանավորվեցինք, որ մեր պահանջները և դրանց ծավալը գրավոր ներկայացնենք, լրագրողներին հայտնեց կառավարության շենքում ընդունելության արժանացած քարվաճառցիների ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են դուրս եկել օկուպացված Հադրութի, Քարվաճառի, Քաշաթաղի բնակիչները՝ պահանջելով իրենց ապահովել տարրական կեցության պայմաններով ու բնակարան տրամադրել Հայաստանում։
«Քանի որ իրենք մեր խնդրից անտեղյակ էին, մեր մասին հենց նոր լսեցին, նոր իմացան, որ կա Շահումյանի շրջան, Քարվաճառ, ու մենք այստեղ ենք, ասացին՝ դիմումը երբ ուզում եք բերեք։ 1-2 օրվա ընթացքում մեր պահանջները կներկայացնենք, կքննարկենք նրանց առաջարկած ծրագիրը», - ասաց ակցիայի մասնակիցը: