շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կառավարությունն ամենաշահագրգռվածն է, որ սահմանափակումներն օր առաջ վերանան. Փաշինյան

Կառավարությունն ամենաշահագրգռվածն է, որ սահմանափակումներն օր առաջ վերանան. Փաշինյան

Բոլոր սահմանափակումների վերացման տեմպը կախված է այն թվերից, որոնք մենք ամեն օր ստանում ենք, այսինքն՝ վարակի տարածման տեմպից: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ վարակի տարածման տեմպը կախված է մեզնից յուրաքանչյուրի կողմից հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակից ու որակից, ուստի պետք է արձանագրել, որ որոշումները ոչ թե կառավարությունն է կայացնում, այլ մենք բոլորս միասին:

Վարչապետն ասաց, որ կառավարությունն ամենաշահագրգռվածն է, որ սահմանափակումներն օր առաջ վերանան, ու վերադարձ լինի բնականոն կյանքին, սակայն, նրա խոսքով, որոշումը կայացնելիս պետք է համոզված լինենք, որ հետ չենք գլորվելու հուլիսյան իրավիճակներին:

Փաշինյանն ասաց, որ կառավարման պլաններ կան, սակայն թե դրանցից ո՛րը կընտրվի, կախված է թվերից, հետևաբար, նա կրկին կոչ արեց կրել դիմակ, պահել սոցիալական հեռավորությունը և հաճախակի ախտահանել ձեռքերը:

  • Կիսվել: