չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
«Կառավարությունից ասել են, որ խնդիրը շատ կարճ ժամանակում կլուծվի». կոնյակագործների ակցիան ավարտվեց

«Կառավարությունից ասել են, որ խնդիրը շատ կարճ ժամանակում կլուծվի». կոնյակագործների ակցիան ավարտվեց

Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնող կոնյակակագործները հայտարարեցին, որ կառավարության մոտ բողոքի ակցիան չի կայանալու, քանի որ կառավարությունից պատասխանել են, որ շատ կարճ ժամանակում իրենց խնդիրը կլուծվի։

«Այսօր ավարտում ենք մեր ակցիան, որովհետեւ հենց նոր կառավարությունից մենք պատասխան ստացանք, որ շատ կարճ ժամանակահատվածում մեր խնդրին լուծում կտրվի։ Հուսով եմ, որ մինչեւ վաղը մենք պատասխանը կունենանք։ Եթե վաղը պատասխանը չլինի, արդեն հայտարարությամբ հանդես կգանք»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նշենք, որ կոնյակագործները բողոքում են հայկական ապրանքները Վրաստանի տարածքով արտահանելու գործընթացին խոչընդոտելու դեմ։ Բանն այն է, որ ըստ կոնյակագործների, Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ինքնաբուխ լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչը հսկայական ուշացումների և ֆինանսական կորուստների է հանգեցնում։

Իր հերթին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ կոնյակագործների պահաջն արդարացի է եւ ինքն անձամբ մեկնելու է Վրաստան այս խնդրին լուծում տալու համար։

  • Կիսվել: