Կառավարության վաղվա նիստի օրակարգում «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոց»-ին շուրջ 555 մլն դրամ արժողությամբ անշարժ գույք տրամադրելու հարցն է
ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում է «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոց» հիմնադրամին 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով շուրջ 555 մլն դրամ արժողությամբ անշարժ գույք տրամադրելու հարցը։
Գործադիրը ՀՀ սեփականությունը հանդիսացող, Երևան քաղաքի Բուռնազյան 37 հասցեում գտնվող, 555,526,473 դրամ գնահատված արժեքով և 3,526.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքերը, 739,379 դրամ գնահատված արժեքով և 13 քառ. մետր ընդհանուր մակերեսով կաթսայատունը, 1,848,480 դրամ գնահատված արժեքով 11 քառ. մետր (22 խոր. մետր) և 49.4 քառ. մետր (77.5 խոր. մետր) մակերեսով պարիսպները և 195,275,000 դրամ գնահատված արժեքով և 0.486831 հեկտար մակերեսով հողատարածքը 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրի «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոց» հիմնադրամին: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության որոշման նախագծում։