հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կառավարության շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել

Կառավարության շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել

Կառավարության շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 11-ին, բողոքի ակցիա իրականացնող 16 քաղաքացի է բերման ենթարկվել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային» ՀԸ եթերում հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կտեղադրի մաքսակետեր։

Այսօր առավոտյան ընդդիմությունը բողոքի ակցիա է կազմակերպել կառավարության շենքի մոտ: Այդ ընթացքում ընդդիմադիր պատգամավորները փորձել էին մուտք գործել կառավարության շենք, սակայն ոստիկանները թույլ չէի տվել, հրմշտոց էր սկսվել, որից հետո ոստիկանները սկսել էին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:

  • Կիսվել: