երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կառավարության մոտից այսօր բերման է ենթարկվել 16 քաղաքացի. ոստիկանություն

Կառավարության մոտից այսօր բերման է ենթարկվել 16 քաղաքացի. ոստիկանություն

Կառավարության մոտից այսօր` հուլիսի 17-ին, ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 16 քաղաքացի:  Այս մասին տեղեկացրեցին ոստիկանության լրատվության վարչությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել Ոստիկանություն վարչական իրավախախտման  182-րդ հոդվածի պահանջները չկատարելու համար` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:          

Նշենք, որ այսօր առավոտից ուժեղացված հսկողություն են ոստիկանության ծառայողները կատարում ՀՀ Կառավարության շենքի մոտ: Բերման են ենթարկել «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանին, նաեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներ  և Տարոն Ղազարյանին, Գառնիկ Մելքումյանին, Վարդան Գալստյանին, ովքեր փորձել են խաղաղ ակցիա անցկացնել:

  • Կիսվել: