հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կառավարության մոտ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին

Կառավարության մոտ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին

Կառավարության շենքի մոտ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին:

Մինչ այդ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները փորձեցին մուտք գործել կառավարության շենք, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, որի հետեւանքով հրմշտոց սկսվեց:

«Հայաստան» խմբակցության պտգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց. «Որևէ մեկը, կրկնում եմ պարոնայք ոստիկաններ, չի կարող արգելել մեր սահմանադրական իրավունքից օգտվելուն: Իրավունք չունեք պատգամավորի ազատ տեղաշարժը սահմանափակել, գնացեք սահմանադրություն կարդացեք»:

Ակցիայի մասնակիցներն սկսեցին վանկարկել «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային» ՀԸ եթերում հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կտեղադրի մաքսակետեր։

  • Կիսվել: