Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ)
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհին ոստիկանները մեծաթիվ նոր ուժեր են կենտրոնացնում, նրանք պատ են կազմել՝ արգելելով փակել Բագրատաշենի ճանապարհը:
Հիշեցնենք՝ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակ է Բագրատաշենի հատվածում։ Բագրատաշենի անցակետում իրավիճակը լարված է՝ կապված ՀՀ և Ադրբեջանի միջև Տավուշում սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու հետ: