ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կապիտալ շինարարությունը նորմալ ժամկետներում կիրականացվի. Պապիկյան

Կապիտալ շինարարությունը նորմալ ժամկետներում կիրականացվի. Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին, ասաց՝  պետությունն ամեն ինչ անելու է, որ կապիտալ շինարարությունը հավուր պատշաճի և նորմալ ժամկետներում իրականացվի:

Արկադի Խաչատրյանը նշեց, որ կապիտալ ծախսերի իրականացումը հապաղում է, գնման գործընթացներիի ուշանում են:

«Ինչպե՞ս եք պատրաստվում ապահովել կապիտալ ծախսերի իրականացումն ամբողջ ծավալով: Եթե կապիտալ ծախսերն այս տարի չիրականացվեն, արդյոք դա կդիտարկեք կառավարության ամենամեծ ձախողումներից մեկը՝ հակաճգնաժամային միջոցառումների համատեքստում»,-հարցրեց Խաչատրյանը:

Սուրեն Պապիկյանը նշեց, որ պետական միջոցներով իրականացվող կապիտալ շինարարության մի զգալի հատվածը հիմնականում բաժին է ընկնում ճանապարհաշինությանը:

Նրա խոսքով, այս փուլում 90 տոկոսով ավարտված են բոլոր մրցույթները, ունեն բոլոր ուղղություններով հաղթողներ, մասնակիցները կան:

«Եվ խոսել մայիս ամսվա ձախողման մասին և հարց հնչեցնել, թե արդյոք դա կհամարենք ձախողում, կասեմ՝ ոչ, մենք չենք պատրաստվում ձախողել: Ավելին՝ ամեն գնով մեր կողմից շարունակվելու է ամեն ինչ արվել, քաջալերել, որ կապիտալ շինարարությունն իրականացվի հավուր պատշաճի և ժամկետներում»,- նշեց նախարարը։

  • Կիսվել: