Կապանում Վահե Ղազարյանը կհանդիպի քաղաքացիների հետ
Հուլիսի 11-ին՝ ժամը 15:00-ին, Կապանում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի քաղաքացիների հետ։
Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում (հասցե՝ Սյունիքի մարզ, ք․ Կապան, Մ. Հարությունյան փող., 1ա շենք)։
Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները 14։45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն։