ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր. shamshyan.com

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր. shamshyan.com

Մայիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում ճակատ-ճակատի բախվել են Կապանի բնակիչ՝ 57-ամյա Սուրեն Անտոնյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և Քաջարան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Համբարձումյանի վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը։

 

Վթարի հետևանքով վարորդներից Ս. Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Նիվայի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus-ին։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում:


  • Կիսվել: