երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Կապանում հայտնաբերվել է մոլորված քաղաքացին

Կապանում հայտնաբերվել է մոլորված քաղաքացին

Մայիսի 27-ին, ժամը 21։58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Կապան քաղաքի Վաչագան թաղամասի մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ Վաչագան թաղամասում հայտնաբերել են Հ. Ք․-ին (ծնված 1976 թ.):

  • Կիսվել: