կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կապանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը կարող է կայունություն բերել. Սյունիքի մարզպետ

Կապանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը կարող է կայունություն բերել. Սյունիքի մարզպետ

Շատ կարեւոր է Կապանում ԵՄ առաքելության գործառնական կենտրոնի բացումը, որն ուղղակիորեն կապված է սահմանամերձ բնակավայրերում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, Կապանում ԵՄ առաքելության կենտրոնի բացման արարողության ժամանակ նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում ԵՄ դիտորդական առաքելության թիմին ու անձնակազմին, որ այս կենտրոնը բացվել է Կապանում, որտեղ բազմաթիվ գյուղական բնակավայրեր գտնվում են սահմանին շատ մոտ:

Դիտորդական առաքելության  ներկայությունը նախեւառաջ մեծ զսպողություն կունենա սահմանի երկայնքով, ինչպես նաև կարող է կայունություն  բերել Կապան համայնքի սահմանի ողջ երկայնքով։ Մեծ հույս ունեմ, որ դիտորդական առաքելությունն իր առաքելությունը կանի այնպես, ինչպես ակնկալում է ժողովուրդը, որը բնակվում է այստեղ և արդյունքները մեզ սպասեցնել չեն տա: Շատ կարեւոր Սյունիքի մարզի ժողովրդի համար, որ առկա է ԵՄ առաքելություն, որը կարող է տեղում գնահատել իրավիճակը, զեկույցներ ներկայացնել, ինչին էլ կհետեւեն համապատասխան գործողություններ: Վստահ եմ՝ այս առաքելությունը բերելու է վերջնական  կայունության եւ անվտանգության, որը խաղաղությունն է»,-ընդգծեց մարզպետը:

Նշենք, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը մտադիր է ունենալ 6 այպիսի գործառնական կենտրոններ: Արդեն իսկ այդպիսի կենտրոններ գործում են Մարտունիում, Գորիսում եւ Ջերմուկում: Կապանից հետո կենտրոններ կբացվեն նաեւ Իջեւանում եւ Եղեգնաձորում:

  • Կիսվել: