շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կապանում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է ԶՊՄԿ 10 աշխատակից

Կապանում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է ԶՊՄԿ 10 աշխատակից

Մարտի 12-ին, ժամը 13:23-ին Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի հարակից սարալանջում հրդեհ է բռնկվել:

Հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են մարտի 13-ից, հրդեհը մարվել է երեկ` մարտի 15-ին ժամը` 09:45-ին: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից տեղեկացնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև ԶՊՄԿ 10 աշխատակից:

«Ընկերության Աշխատանքի անվտանգության և Բնապահպանության բաժինների շուրջ 20 աշխատակից ամեն տարի մասնակցում է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված ուսումնատակտիկական վարժանքներին:

Ուրախ ենք, որ ԱԻՆ-ի կողմից մշտապես վերապատրաստվող մեր մասնագետները կարողացել են իրենց գիտելիքները ծառայեցնել գործնական օգնություն ցուցաբերելու հարցում։

Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ԱԻՆ-ը զգուշացնում է` սկսվում է հրդեհավտանգ շրջանը, հորդորում` պահպանել հրդեհներից խուսափելու բոլոր կանոնները։

Կանոնների պահպանումը կնվազեցնի մեր և մյուս մասնագետների տեսական գիտելիքների գործնականում կիրառելու անհրաժեշտությունը», - նշված է ընկերության մամլո հաղորդագրությունում։

  • Կիսվել: