ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կապանի ոսկու հանքը 55.4 մլն դոլարով վաճառվել է

Կապանի ոսկու հանքը 55.4 մլն դոլարով վաճառվել է

Բրիտանական Chaarat Gold կազմակերպությունը Հայաստանում Կապանի հանքը 55.4 մլն դոլարով վաճառել է հայկական «Լիճքվազ» ՓԲԸ–ի հետ փոխկապակցված Gold Mining Company–ին։

Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնել է Chaarat–ի մամուլի ծառայությունը։

«Լիչքվազ ՓԲԸ»–ն շահագործում է Մեղրու տարածաշրջանում գտնվող Լիճքվազի ոսկու հանքը։

«Որոշումը պայմանավորված է դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի բարձրացման հետևանքով աճող ծախսերով և հնարավոր կորուստներով։ Գործարքի ավարտը սպասվում է 2023 թվականի 4-րդ եռամսյակում կամ 2024 թվականի առաջին եռամսյակում` բաժնետերերի և կարգավորող մարմինների կողմից հաստատվելուց հետո»,– ասված է հաղորդագրությունում։

Կապանի հանքը Հայաստանի խոշորագույն ոսկու հանքերից է` ոսկու, արծաթի, պղնձի և ցինկի խտանյութերի պաշարներով։

  • Կիսվել: