չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կապանի և Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

Կապանի և Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

Նոյեմբերի 22-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ստուգել են Գորիս քաղաքի 33-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան և հայտնաբերել առանց համապատասխան փաստաթղթերի մոտ 4 խմ փայտանյութ, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Ըստ վարորդի` Կապանի վարչական տարածքի անտառում ապօրինի հատել էր ծառեր: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվեց բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստվում են նյութեր: Նոյեմբերի 24-ին ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել նաև Գորիսի ոստիկանները։

Նրանք Տարթև-Գորիս ճանապարհին ստուգել են Տաթև գյուղի 42-ամյա բնակչի 4-խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-53»-ը: Բեռնատարի վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: