շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կապանի անտառտնտեսությունում տեսախցիկները գորշ արջ են ֆիքսել իր քոթոթի հետ

Կապանի անտառտնտեսությունում տեսախցիկները գորշ արջ են ֆիքսել իր քոթոթի հետ

Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեսախցիկները գորշ արջ են ֆիքսել իր քոթոթի հետ: Այդ մասին տեղեկացնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
 
Գորշ արջը ընդգրկված է Հայաստանի կարմիր գրքում։ Արեալը հիմնականում ներառում է այն վայրերը, որտեղ աճում են պտղատու ծառեր, հատապտուղներ ու ընկուզենիներ, որոնցով արջը սնվում է։
 
Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով՝
 
տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով
 
կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։
 

 

  • Կիսվել: