կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կապան-Տաթև ճանապարհին բախվել են  երկու «KamAz» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ․ վարորդները հոսպիտալացվել են

Կապան-Տաթև ճանապարհին բախվել են երկու «KamAz» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ․ վարորդները հոսպիտալացվել են

Հուլիսի 13-ին, ժամը 07:19-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 42-րդ կմ-ին բախվել են «KamAz» (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1987 թ․) և «KamAz» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1982 թ․) մակնիշի բեռնատար ավտոմեքենաները․ ավտոճանապարհը միակողմանի փակ է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն, Ա․ Հ․-ին դուրս բերել բեռնատարի խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Գորիս քաղաքի ԲԿ։

  • Կիսվել: