հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կապան-Տանձավեր ճանապարհին «HOWO» բեռնատարի մազութով լի ցիստեռնը շրջվել է՝ մկրատաձև դիրքով լրիվ փակելով ճանապարհը

Կապան-Տանձավեր ճանապարհին «HOWO» բեռնատարի մազութով լի ցիստեռնը շրջվել է՝ մկրատաձև դիրքով լրիվ փակելով ճանապարհը

Օգոստոսի 2-ին, ժամը 04:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «HOWO» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ տուժածներ չկան։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Տանձավեր ավտոճանապարհի 31-րդ կմ-ին «HOWO» մակնիշի բեռնատարի ցիստեռնը (բեռնված 22 տոննա մազութով) կողաշրջվել է և ընդունել մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ․ տուժածներ չկան, առկա է վառելիքի և մազութի արտահոսք։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ Ցիստեռն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

  • Կիսվել: