Կապան֊Քաջարան ճանապարհը տեղացած ձյան պատճառով կրկին անվտանգ չէ (տեսանյութ)
Քաջարանի համայնքապետարանը զգուշացնում է՝ Կապան֊Քաջարան ճանապարհը տեղացած ձյան պատճառով կրկին անվտանգ չէ։
՛՛Վարորդներին խնդրում ենք երթևեկելիս ցուցաբերել ծայրահեղ զգուշավորություն։ Տեղեկացնում ենք, որ ճանապարհը չի մաքրվել ճանշինի կողմից՛՛,-ասված է համայնքապետարանի հաղորդագրության մեջ։