շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կապան-Քաջարան ավտոճանապարհին մեքենան 6 մ գլորվել է ու ընկել գետը

Կապան-Քաջարան ավտոճանապարհին մեքենան 6 մ գլորվել է ու ընկել գետը

Մայիսի 29-ին, ժամը 16:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն իրազեկման աշխատանքներ իրա­կանացնելու նպատակով Քաջարան մեկնման ճանապարհին՝ Մ2 ավտոճանապարհի Կապան-Քաջա­րան հատվածի 13 կմ-ին, նկատել են ՃՏՊ:

Պարզվել է, որ «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռազմիկ Դ․) բախվել է էլեկտրական սյանը և մոտ 6 մ գլորվելով՝ հայտնվել Ողջի գետում, դեպքի վայրում տու­ժած քաղաքացիներ չեն եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:      

Ժամը 16:55-ին Քաջարանի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Քաջարանի ԲԿ է տեղա­փոխ­վել «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արսեն Դ․-ն, ով ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել։

  • Կիսվել: