չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին դպրոցականների տեղափոխող ավտոբուսն ընկել է գետը․ հայտնի է մեկ կնոջ մահվան մասին

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին դպրոցականների տեղափոխող ավտոբուսն ընկել է գետը․ հայտնի է մեկ կնոջ մահվան մասին

Այսօր՝ ժամը 14:21-ին, Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը ընկել է ձորը, հայտնվել գետում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը «Լուրերի» հետ զրույցում տեղեկացրել է, որ կան տասնյակից ավելի վիրավորներ: Այս պահին հայտնի է մեկ կնոջ մահվան մասին:

Տուժած երեխաները և դպրոցի աշխատակիցներն առաջին բուժօգնությունը ստանում են Կապանի բժշկական կենտրոնում:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են՝ նախնական տվյալներով կա 21 տուժած։

  • Կիսվել: