ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կանոնների խստիվ պահպանումը անհրաժեշտ է, այդպես է լինելու առաջիկա մեկ տարվա ընթացքում. վարչապետ

Կանոնների խստիվ պահպանումը անհրաժեշտ է, այդպես է լինելու առաջիկա մեկ տարվա ընթացքում. վարչապետ

Այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չնայած երեկ նախօրեի համեմատ կորոնավիրուսով դրական դեպքերի թիվը նվազել է 209-ով, բայց դրանից համաճարակաբանական իրավիճակի մեր գնահատականը չի փոխվում։

Նա, մասնավորապես, նշեց. «Նախորդ օրը գրանցվել է 251 դրական դեպք, մենք այս ընթացքում էլի ունեցել ենք նման նվազում, երբ մայիսի 25-ի 452 դեպքից հետո հաջորդ օրը՝ մայիսի 26-ին ունեցել ենք 289 դեպք, որից հետո էլի դեպքերը աճել են։ Նկատի ունեմ՝ մենք պետք է շարունակենք դիտարկել իրավիճակը՝ համոզվելու համար արդյոք այսօրվա նվազումը որեւէ բովանդակային բան փոխել է մեր իրավիճակում, թե ոչ» ։

Ըստ վարչապետի՝ կանոնների խստիվ պահպանումը անհրաժեշտ է, այդպես է լինելու առաջիկա մեկ տարվա ընթացքում։

Նրա խոսքով՝ ոստիկանությունն օրվա ընթացքում մոտ 1300 վարչական իրավախատման վերաբերյալ արձանագրություն է կազմել,  տեսչական մարմինները մոտ 87 կազմակերպության գործունեությունը դադարեցնելու առաաջարկ են ներկայացրել պարետատանը։

  • Կիսվել: