Կանոնավոր բանակից Սյունիք զորք ուղարկվել է միայն այսօր․ Կապանի քաղաքապետ
3 ամիս է՝ համայնքի ղեկավարներով ընդհանրապես որևէ կապ չունենք ՀՀ կառավարության հետ, բացառությամբ՝ ՊՆ-ի ու Ազգային անվտանգության: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:
Փարսյանը նաև նշեց, որ ներկա դրությամբ Կապանի հատվածում տեղակայված են ռուս սահմանապահները.
«Որոշակի քանակի ռուս զինվորականներ կան նաև Գորիսի հատվածում:
Պաշտպանության նախարարությունը Սյունիքի պաշտպանության գործում ներգրավվել է հոկտեմբերի վերջ նոյեմբերի սկզբին՝ գեներալ Մակարյանի գլխավորությամբ՝ իր շտաբով: Ինչ վերաբերում է մարտական հերթապահությանը, ապա ՊՆ-ն ներգրավվել է այսօր, կանոնավոր բանակից զորք ուղակվել է այսօր:
Իսկ մինչ այսօր սահմանների պաշտպանությունն իրականացվել է կապանցիների, քաջարանցիների կողմից»,-ասաց նա:
Կապանի հատվածում այսօրվանից հերթափոխ է իրականացվելու: