չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 18։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 73 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով շենքի 8-րդ հարկի պատուհանից:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը։

ԱԻՆ հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։

  • Կիսվել: