հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կանգնեցրեք պատերազմը, մենք խաղաղության կողմնակից ենք. Գարիկ Մարտիրոսյան

Կանգնեցրեք պատերազմը, մենք խաղաղության կողմնակից ենք. Գարիկ Մարտիրոսյան

«Պատերազմ․ Ադրբեջանը, Թուրքիայի լիակատար ռազմական և տեղեկատվական աջակցությամբ (և սա արդեն որևէ մեկը չի թաքցնում) նոր պատերազմ է սկսել հայերի դեմ:  այս մասին ինստագրամյան իր էջում գրել է շոումեն Գարիկ Մարտիրոսյանն՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սնաձազերծած հարձակմանը։

«Պատերազմն ու բռնությունը ադրբեջանական նավթային ռեժիմի բարբարոսական և միամիտ մեթոդներն են, որոնց նպատակը հայ բնակչությանը վախեցնելն է: Եվ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում, երբ բոլորին կատարվածը տեսանելի ու լսելի է։  Այսօր առավոտյան ադրբեջանական զորքերի կողմից հայկական բնակավայրերի հրետանային ռմբակոծությունների հետևանքով սպանվել ու վիրավորվել են հայ խաղաղ բնակիչներ: Սպանությունները շարունակվում են նույնիսկ այս պահերին։

Որևէ հայ պատերազմ չի ուզում։ Ո՛չ մեր կողմից, ո՛չ նրանց կողմից զոհեր մենք չենք ուզում։ Կանգնեցրե՛ք պատերազմը։ Մենք խաղաղության կողմնակից ենք»,- գրել է Գարիկ Մարտիրոսյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: