կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կանգառներում էկրաններ պետք է դնենք, որ մարդիկ իմանան` ավտոբուսը որտեղ է, քանի րոպեից կհասնի․ Ավինյան

Կանգառներում էկրաններ պետք է դնենք, որ մարդիկ իմանան` ավտոբուսը որտեղ է, քանի րոպեից կհասնի․ Ավինյան

Մեզ պետք է արդեն մտածել, որ կանգառներում համապատասխան էկրաններ լինեն, որպեսզի մարդիկ իմանան՝ ավտոբուսը որտեղ է և քանի րոպեից կանգառում կլինի։ Այս մասին Գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետի տեղակալը հանձնարարեց այս ուղղությամբ աշխատել։

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն էլ ներկայացրեց, որ արդեն ներդրվել է օնլայն քարտեզի վրա հանրային տրանսպորտի տեղաշարժը ֆիքսելու հավելված։

Բացի այդ, Հարությունյանը հայտնեց, որ բավական ծանր բանակցություններից հետո շաբաթ օրը գրավոր հաստատում են ստացել, որ Zhong Tong ընկերությունը պատրաստ է հավելյալ 30 ավտոբուս տալ նույն պայմանագրի շրջանակներում՝ առանց պայմանագրի փոփոխելու, այսինքն՝ առանց հավելյալ նոր վճարի։

  • Կիսվել: