հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կամրջից նետված 14-ամյա աղջիկն ունի դիմածնոտային բազում վնասվածքներ. նոր մանրամասներ

Կամրջից նետված 14-ամյա աղջիկն ունի դիմածնոտային բազում վնասվածքներ. նոր մանրամասներ

Կամրջից նետված 14-ամյա աղջիկն ունի դիմածնոտային բազում վնասվածքներ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Սուրբ Սստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: 14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր կամրջից» ու փորձել ինքնասպան լինել:

Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի դիմածնոտային բազում վնասվածքներ, օրվա ընթացքում վիրահատվելու է: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն

  • Կիսվել: