երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Կամք» նախաձեռնության անդամները ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան մոտ ակցիա են իրականացնում

«Կամք» նախաձեռնության անդամները ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան մոտ ակցիա են իրականացնում

«Կամք» նախաձեռնության անդամները ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան մոտ ակցիա են իրականացնում։ Մինչ դեսպանատան մոտ գնալը նախաձեռնության անդամները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում` ի պաշտպանություն Արցախի, որը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շրջափակված է Ադրբեջանի կողմից։

Նրանք իրենց ձեռքերում պահում են «Մեկ խաչ», «Նոր ուղի» գրառումներով պաստառներ, ինչպես նաև հայ գրող Խաչատուր Աբովյանի, հասարակական գործիչ, գրող Շահամիր Շահամիրյանի, ռուսական բանակի զինվորական գործիչ Իվան Լազարևի (Հովհաննես Լազարյան. խմբ.), ռազմական առաջնորդ Իվան Պասկևիչի և հայ–ռուսական բարեկամության համար պայքարած այլ գործիչների նկարները։

  • Կիսվել: