շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կամավորների և կամավոր աշխատանքի կարևորություն առավելապես ընդգծվեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում. Մկրտչյան

Կամավորների և կամավոր աշխատանքի կարևորություն առավելապես ընդգծվեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում. Մկրտչյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ուղերձ է հղել դեկտեմբերի 5-ին նշվող Կամավորների միջազգային օրվա առթիվ:

«Սիրելի՛ քաղաքացիներ, դեկտեմբերի 5-ն աշխարհում նշվում է որպես Կամավորների միջազգային օր։

Կամավորների և կամավոր աշխատանքի կարևորությունն ու նշանակությունն առավելապես ընդգծվեց վերջին ամիսներին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում։ Պետության հետ համատեղ՝ մեր հայրենակիցներին օգնելու գործում ներգրավված էին տարբեր կամավորական խմբեր, որոնք ևս ունեցան իրենց արժեքավոր ներդրումը արագ և հասցեական արձագանքելու գործում։

Այս տարի Կամավորների միջազգային օրը Հայաստանում նշվում է մեկ այլ առանձնահատուկ կարևորությամբ։ Հոկտեմբերի 13-ին ուժի մեջ է մտել Ազգային ժողովի կողմից ընդունված «Կամավոր աշխատանքի մասին» օրենքը՝ ստեղծելով անհրաժեշտ իրավական մեխանիզմներ կամավորության ինստիտուտի կայացման և կամավորական մշակույթի զարգացման համար։ Ցավոք, մինչ այս, կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններն ունեին օրենսդրական ոչ լիարժեք կարգավորումներ, ինչն էլ ոլորտի կայացման հիմնական խոչընդոտներից էր:

Լիահույս ենք, որ այժմ օրենքը կնպաստի հասարակության շրջանում փոխօգնության մթնոլորտի ձևավորմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, կամավոր աշխատանքի միջոցով աշխատանքային փորձառության ձեռքբերմանը, բնականաբար նաև՝ աշխատաշուկայում անձի մրցունակության բարձրացմանը։

Վստահ ենք, որ անհրաժեշտ իրավակարգավորումների ընդունումը հնարավորություն կտա կամավոր աշխատանքում ներգրավված անձանց ձեռք բերել մասնագիտական փորձառություն և ապա՝ հեշտությամբ գտնել աշխատանք»,-նշված է ուղերձում։

  • Կիսվել: