չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցելու հնարավորություն կունենան բոլոր առարկաների ուսուցիչները. նախարարի տեղակալ

Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցելու հնարավորություն կունենան բոլոր առարկաների ուսուցիչները. նախարարի տեղակալ

Այս տարի կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցելու հնարավորություն կունենան բոլոր առարկաների ուսուցիչները: Այս մասին կառավարության լրատվական ծառայության հետ հարցազրույցում ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Սա հնարավորություն կստեղծի ավելի մեծ մասնակցություն ունենալ, ներկայումս բոլոր առարկաների գծով մշակվում են թեստային առաջադրանքները եւ ուղեցույցները, մասնակիցների հայտագրման գործընթացը: Այս պահին արդեն ունենք 2000 հայտագրում»,-ասաց նա:

Նախարարի տեղակալը նշեց, որ շուտով ուղեցույցները կհրապարակվեն եւ մինչեւ հունիսի 15-ը ուսուցիչները հայտագրվելու հնարավորություն ունեն:

Ատեստավորման գործընթացը տեղի կունենա սեպտեմբեր ամսին, այն կունենա մարզային բաշխվածություն:

  • Կիսվել: